Այսօր Կիրակի է, 19.05.2024, 13:11
   
Get Adobe Flash player Моментальный обмен Webmoney WMR WMZ
Գլխավոր » 2011 » Սեպտեմբեր » 29 » Wikipedia-ն թողարկել է QR կոդերի ստեղծման ծառայություն՝ թանգարաններին աջակցելու համար
19:35
Wikipedia-ն թողարկել է QR կոդերի ստեղծման ծառայություն՝ թանգարաններին աջակցելու համար
Wikipedia էլեկտրոնային հանրագիտարանը ներկայացրել է իր նոր նախագիծը՝ QRPedia-ն։ Այն QR կոդերի ստեղծման ծառայություն է, որը թույլ է տալիս օգտագործողներին նկարել բջջայինով QR կոդը, որն ավտոմատ կտեղափոխի Wikipedia-ի համապատասխան լինքը։ Այս մասին գրում է ReadWriteWeb-ը։QRPedia ծառայությունն այժմ հասանելի է բոլորի համար։ Աշխարհի բազմաթիվ թանգարաններ արդեն կիրառում են այս ծառայությունը հետևյալ կերպ։ Թանգարանում ներկայացված ցուցանմուշների մասին Wikipedia-ում առկա տեղեկություններով նյութի QR կոդը ստեղծում են QRPedia-ի միջոցով։ Այն ստեղծելու համար անհրաժեշտ է նյութի Wikipedia-ի լինքը տեղադրել QRPedia-ում և այդ կերպ ավտոմատ ստանալ նյութի QR կոդը։ Ապա թանգարանները ստացված QR կոդը տպագրում և տեղադրում են էքսպոնատների կողքին։ Թանգարանների յուրաքանչյուր այցելու ցուցանմուշների մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար՝ պարզապես նկարում է իր հեռախոսով QR կոդը և տեղափոխվում Wikipedia։
QR-կոդը շտրիխ կոդի տեսակ է, որը պարունակում է բազմազան տեղեկություններ՝ սկած լինքերից մինչև կոնտակտային տվյալներ։ QR-կոդի ինֆորմացիան կարդալու համար անհրաժեշտ է այն լուսանկարել հեռախոսով։
Եթե Wikipedia-ում չկա համապատասխան նյութն օգտագործողի նախըտրած լեզվով, ծրագիրը որոնում է թեմային մոտ կամ քիչ թե շատ փոխարինող նյութ նախըտրած լեզվով և տեղափոխում դեպի այդ էջը։
Просмотров: 513 | Добавил: Bilbao | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Дизайн для сайтов. Красивые шаблоны для Ucoz