Այսօր Կիրակի է, 19.05.2024, 13:11
   
Get Adobe Flash player Моментальный обмен Webmoney WMR WMZ
Գլխավոր » 2011 » Սեպտեմբեր » 30 » WiFi ինտերնետ` հանրային ավտոբուսներում
19:56
WiFi ինտերնետ` հանրային ավտոբուսներում
Այսօրվանից Երևանի քաղաքային տրանսպորտի հինգ ավտոբուսների ուղևորները կկարողանան անվճար օգտվել Wi-Fi ինտերնետ` Երևանի քաղաքապետարանի և Orange-ի այսօր մեկնարկած պիլոտային նախագծի շրջանակներում: Հիմնականում ուսանողների երթևեկը ապահովող հինգ երթուղիները (16, 15, 22, 3 և 28) սպասարկող ավտուբուսներում տեղադրվել են Orange MyFi 3G/Wi-Fi մոդեմներ, որոնք ստեղծում են շարժական Wi-Fi տարածք և հնարավորություն են տալիս միաժամանակ ցանցին միացնել հինգ սարք` սմարթֆոն, նեթբուք, պլանշետ և այլն:

«Սա կարևոր նախագիծ է մեզ համար, մի կողմից` որովհետև թույլ կտա փորձել մեր շարժական MyFi ծառայությունը և դրա հնարավորություններն ամբողջ քաղաքի տարածքում, մյուս կողմից` քանի որ շատ ավելի հասանելի է դարձնում մեր ծառայությունները: Հուսով եմ, որ Երևանի բնակիչներին դուր կգա այս հնարավորությունը և նրանք կօգտվեն ավտոբուսում անցկացրած ժամանակից` այն ավելի բովանդակալից դարձնելու համար: Պիլոտային նախագծի հաջողության դեպքում մենք միտք ունենք ավելացնել Wi-Fi-ով ապահովված ավտոբուսների քանակը: », ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Просмотров: 412 | Добавил: Narek | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Дизайн для сайтов. Красивые шаблоны для Ucoz