Այսօր Կիրակի է, 19.05.2024, 13:30
   
Get Adobe Flash player Моментальный обмен Webmoney WMR WMZ
Գլխավոր » 2011 » Սեպտեմբեր » 30 » WCG Հայաստան 2011. Հայաստանի Կիբեռխաղերի 5-րդ բաց առաջնություն
20:03
WCG Հայաստան 2011. Հայաստանի Կիբեռխաղերի 5-րդ բաց առաջնություն
Հայաստանի Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգան և «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում են Հայաստանի Կիբեռխաղերի 5-րդ բաց առաջնության մեկնարկի մասին: Նշենք, որ այս առաջնությունը միաժամանակ հանդիսանում է միջազգային WCG(WorldCyberGames) համակարգչային և վիդեո խաղերի ամենամեծ փառատոնի Հայաստանյան նախընտրական փուլ:

Միջազգային համակարգչային խաղեր մրցույթն իր պատմությունը սկսել է 2000թ-ին:
Համաձայն առաջնության կանոնների` միջազգային առաջնության մասնակցության հայտ ներկայացրած յուրաքանչյուր երկիր անց է կացնում նախընտրական փուլ: Հայաստանյան նախընտրական փուլը կկայանա 2011թ-ի հունիսի 22-26 «Կոնգրես» հյուրանոցի շքասրահում:

Այս տարի պաշտոնական մարզաձևեր են ընտրված FIFA 2011 և StarCraft 2, իսկ ոչ պաշտոնական` Counter-Strike 1.6 և WarCraft 3 Dota: Պաշտոնական մարզաձևերում հաղթողներն այս տարի հնարավորություն կունենան մասնակցելու WCG Գլխավոր եզրափակչին, որը տեղի կունենա 2011թ-ի դեկտեմբերի 8-ից 11-ը Կորեաի Բուսան քաղաքում:

Հայաստանյան առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 3.600.000 դրամ և կբաշխվի բոլոր չորս մարզաձևերում առաջին երեք տեղերը գրաված մասնակիցների միջև: «ԱրմենՏել» ընկերությունը նաև կապահովի WCG Հայաստան 2011 խաղերի օնլայն ինտերնետ հեռարձակումը:

Հայաստանի Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի կազմակերպչական խումբը տեղեկացնում է, որ այս տարի միջոցառումներն ավելի մասշտաբային են, բացի հիմնական խաղերից կազմակերպված են նաև հարակից մրցույթներ. «Սիրողական նկարիչ», «Սիրողական լուսանկարիչ»,«Թաչ-թայփինգ (միայն կանանց և աղջիների համար)»:

Հայաստանյան մրցույթի մասնակիցների գրանցումը կատարվում է առցանց` մրցումների պաշտոնական www.wcg.am կայքում, որտեղ նաև տեղադրված է մանրամասն տեղեկատվություն մրցումների և մրցույթի մասին:

Համաշխարհային առաջնության հովանավորն է «Սամսունգ» ընկերությունը, ազգային առաջնության գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը: Համակարգչային աջակցությունը «Ֆայն» ընկերության, իսկ ինֆորմացիոն հովանավորներն են RadioVan-ը և Russkoe Radio-ն:
Просмотров: 434 | Добавил: Narek | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Дизайн для сайтов. Красивые шаблоны для Ucoz