Այսօր Կիրակի է, 19.05.2024, 15:11
   
Get Adobe Flash player Моментальный обмен Webmoney WMR WMZ
Գլխավոր » 2011 » Սեպտեմբեր » 30 » Hi-Line “Մեգա ամառ” ակցիա` Հայաստանի մարզերում
20:01
Hi-Line “Մեգա ամառ” ակցիա` Հայաստանի մարզերում
“ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Հայաստանի մարզերում Hi-Line “Մեգա ամառ” ակցիայի մեկնարկի մասին: Ակցիայի շրջանակներում Հայաստանի բոլոր մարզերի բնակիչները, բացի Երևանից, միանալով Hi-Line “Մեգա+” ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթներից որևէ մեկին, կստանան հնարավորություն առաջին երեք ամիսներն օգտվել ծառայությունից անվճար: Առաջարկն ուժի մեջ է մինչև 2011թ-ի հուլիսի 15-ը:

Հիշեցնենք, որ “Մեգա+256”, “Մեգա+512” և “Մեգա+1024” սակագնային փաթեթներում գիշերային ժամերին սկսած 01:00-ից մինչև 09:00 կրկնակի անգամ ավելանում է` ինչպես ելքային, այնպես էլ մուտքային ինտերնետ-տրաֆիկի արագությունը: “Մեգա+2048” ՍՓ-ում մուտքային կապուղու թողունակաությունը կավելանա մինչև 3 Մբ/վ, իսկ ելքային կապուղունը կկազմի 896 Կբ/վ:

Ակցիայի շրջանակներում Hi-Line “Մեգա+” ծառայությանը միանալու պայմանգիր կնքելուց բաժանորդին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ և չի գանձվում միացման վճարը: Առաջին երեք ամիսների ընթացքում բաժանորդը չի կարող փոխել ծառայության սակագնային փաթեթը, իսկ հաջորդող 9 ամիսների ընթացքում բաժանորդը կարող է վերակնքել իր պայմանագիրը և անցնել դեպի ավելի բարձր արագություն ապահովող “Մեգա+” սակագնային փաթեթ:

Պայմանագրի կնքմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է “Մեգա+” սակագնային փաթեթի և նույն արագությամբ Hi-Line անսահմանափակ սակագնային փաթեթի համար նախատեսված ամսավճարների տարբերությունը` օգտագործման ժամանակահատվածի համար, ինչպես նաև մոդեմի արժեքը:
Просмотров: 447 | Добавил: Narek | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Дизайн для сайтов. Красивые шаблоны для Ucoz