Այսօր Կիրակի է, 19.05.2024, 11:51
   
Get Adobe Flash player Моментальный обмен Webmoney WMR WMZ
Գլխավոր » 2011 » Սեպտեմբեր » 30 » Հայտնի են դարձել ԲԱՑ ԽԱՂ համակարգչային խաղերի հաղթողների անունները
14:35
Հայտնի են դարձել ԲԱՑ ԽԱՂ համակարգչային խաղերի հաղթողների անունները
Այսօր ավարտվեց Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) և «Orange Արմենիա» ընկերության նախաձեռնած «ԲԱՑ ԽԱՂ» համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը:Այսօր ավարտվեց Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) և «Orange Արմենիա» ընկերության նախաձեռնած «ԲԱՑ ԽԱՂ» համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը, որն անցկացվում էր առաջին անգամ: Առաջնության 4 փուլերի արդյունքում ժյուրին գնահատեց մասնակից խաղերն ըստ 7 անվանակարգերի` Լավագույն խաղ, Սցենար, Կերպար, Դիզայն, Անիմացիա, Նորարարություն և Լավագույն շարժական հավելված-խաղ, իսկ մրցանակաբաշխության օրը Orange-ի Հյուսիսային պողոտայում գտնվող գլխավոր խանութի ստորին հարկում ամբողջ օրն անցկացված ցուցահանդեսի այցելուների քվեարկության արդյունքներով նաև ընտրվեց ամենաշատ ժողովրդականություն վայելող խաղը: Ցուցադրվեցին ոչ միայն մասնակիցների մշակած խաղերը, այլ նաև համակարգչային խաղերի ոլորտը ներկայացնող այլ ստուդիաներ ու արտադրողներ: «Լավագույն խաղ» անվանակարգում, որն առաջնության գլխավոր մրցանակն էր, հաղթող ճանաչվեց Green Circle թիմի մշակած «Անի» խաղը, որը եռաչափ խաղ է (3D shooter): Խաղի գործողությունները տեղի են ունենում Հայաստանի պատմական մայրաքաղաքներից մեկում` Անիում: Լավագույն դիզայնի համար պարգևատրվեց Ռուզաննա Ասրյանը « Սասունցի Դավիթ» խաղի ինչպես կերպարների, այնպես էլ միջավայրի ձևավորման և դիզայնի համար: «Լավագույն շարժական հավելված-խաղ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Vaspurik թիմը: Խաղը, որի հերոսը նույնպես կոչվում է Vaspurik, հիշեցնում է հանրահայտ Mario խաղը, սակայն մշակված է Android օպերացիոն համակարգի համար: «Լավագույն սցենար» անվանակարգը կիսեցին Վիկտորյա Հարությունյանի մշակած “Viking” խաղը, LeMaLuSp թիմի “LeMaLuSp” խաղը և Event Horizon թիմի մշակած “Thief- The Apprentice” խաղը: «Լավագույն նորարարություն», «Լավագույն անիմացիա» և «Լավագույն կերպար» անվանակարգերում ժյուրին որոշում կայացրեց այս տարի մրցանակներ չհանձնել: Սակայն, նկատի ունենալով, որ մասնակիցներից BOYAJYAN BROTHERS թիմը և Վանիկ Մկրտչյանը առաջնության սկզբից ցույց են տվել մեծ խանդավառություն և ակնհայտորեն բարելավել են ինչպես իրենց գիտելիքները, այնպես էլ խաղի նախագծման ու զարգացման հմտությունները, ժյուրին որոշեց հատուկ խրախուսական մրցանակներ հանձնել նրանց արձանագրած առաջընթացի համար: Ցուցահանդեսի այցելուների քվեարկության արդյունքներով ամենաշատ ձայները հավաքեց LeMaLuSk դպրոցականների թիմը Երևանի Ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցից: «Այսօր մենք և ցուցահանդեսի բոլոր այցելուները բացահայտեցինք մի շատ կարևոր բան. Հայաստանում կան բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ, կա մեծ ներուժ ու ստեղծագործական միտք, իսկ նրանց բոլորին պետք է պարզապես խրախուսել: Մենք հրաշալի կատարումներով նախագծեր տեսանք, որոնք արդեն ամբողջովին պատրաստ են և կարող են շուկա մտնել: Կարծում եմ` լավն է եզրափակիչ փուլ անցած միակ շարժական հավելված-խաղը: Ողջունում ենք բոլոր մասնակիցներին, քանի որ բոլոր այցելուներն էլ մեծ բավականություն ստացան», – ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: «Եթե անկեղծ լինեմ, այս գաղափարը հղանալիս չէինք սպասում, որ այսպիսի արդյունքներ կունենանք: Ինչպես մասնակիցների քանակը, այնպես էլ ներկայացված նախագծերի որակը գերազանցեցին մեր բոլոր ակնկալիքները: Այն զարգացումը, որ մենք նկատեցինք մասնակիցներից շատերի մոտ, պարզապես ապշեցուցիչ է, իսկ մրցույթին մասնակցում են նույնիսկ դպրոցականներ: Շնորհավորում եմ մասնակիցներին, որոնց, հուսով եմ, դեռ կրկին կհանդիպենք հաջորդ տարի` առաջնության ժամանակ, արդեն ավելի նոր ու հետաքրքիր գաղափարներով», – իր հերթին նշեց ԻՏՁՄ նախագահ Կարեն Վարդանյանը: Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում էր 1.340,000 դրամ, որը բաշխվեց հետևյալ կերպ. «Լավագույն խաղ»` 400,000 դրամ, «Լավագույն դիզայն»` 150,000 դրամ, «Լավագույն շարժական հավելված-խաղ»` 150,000 դրամ, «Լավագույն սցենար»` 150-ական դրամ, այցելուների համակրանք` 100,000 դրամ և ժյուրիի խրախուսական մրցանակներ` 45-ական դրամ: Մրցույթի ժյուրին կազմված էր ոլորտի փորձագետներից, որոնց թվում էին ներկայացուցիչներ P-Art ընկերությունից, Sourcio ընկերությունից, Teoken ընկերությունից, Tx Systems ընկերությունից, Triada ընկերությունից, Robert Saakyants Production ընկերությունից, Microsoft ընկերությունից, Արդիական տեխնոլոգիաների մասնագետների ասոցիացիայից (ԱԿՆԱՐԿ), National Professional Cybersport League-ից (NPCL), ինչպես նաև ներկայացուցիչներ ԻՏՁՄ-ից և Orange-ից:
Просмотров: 493 | Добавил: Narek | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Дизайн для сайтов. Красивые шаблоны для Ucoz