Այսօր Կիրակի է, 19.05.2024, 13:30
   
Get Adobe Flash player Моментальный обмен Webmoney WMR WMZ
Գլխավոր » 2011 » Սեպտեմբեր » 29 » Google-ը և Samsung-ը մի քանի օրից կարևոր հայտարարություն են անելու
19:38
Google-ը և Samsung-ը մի քանի օրից կարևոր հայտարարություն են անելու
Samsung ընկերությունը լրագրողներին ուղարկել է հոկտեմբերի 11-ին Սան Դիեգոյում կայանալիք Samsung/Google միջոցառման հրավերներ։ Հրավերում որպես թեմա գրված է «նորություններ Android-ից»։ Այս մասին հայտնում է Android Police-ը։
Ենթադրվում է, որ միջոցառման ժամանակ ընկերությունները կներկայացնեն Android-ի նոր տարբերակով՝ Android Ice Cream Sandwich-ով աշխատող առաջին սարքը՝ Galaxy Nexus Prime հեռախոսը։
Ըստ լուրերի, Galaxy Nexus Prime-ը ունենալու է ual-core պրոցեսոր, 4.5 դյույմ էկրան և 4G ցանցին միանալու հնարավորություն։
Google-ի Nexus հեռախոսների շարքը, որը ներառում էր երկու մոդել՝ Nexus One և Nexus S, կլինեն առաջին հեռախոսները, որոնց հասանելի կլինի Ice Cream Sandwich թարմացումը։ Հնարավոր է նաև միջոցառման ժամանակ Samsung-ը ներկայացնի նաև այլ սարքեր, որոնց թվում կլինի Android-ով աշխատող Nexus պլանշետ։
Просмотров: 466 | Добавил: Bilbao | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Дизайн для сайтов. Красивые шаблоны для Ucoz