Այսօր Կիրակի է, 19.05.2024, 15:11
   
Get Adobe Flash player Моментальный обмен Webmoney WMR WMZ
Գլխավոր » 2011 » Սեպտեմբեր » 30 » «ԱրմենՏել»-ը մեկնարկում է Android ՕՀ-ով գործող նոր բրենդավորված սմարթֆոնների վաճառքը
14:03
«ԱրմենՏել»-ը մեկնարկում է Android ՕՀ-ով գործող նոր բրենդավորված սմարթֆոնների վաճառքը
"ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Beeline Blade բրենդավորված սենսորային սմարտֆոնի վաճառքի մեկնարկի մասին:"ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Beeline Blade բրենդավորված սենսորային սմարթֆոնի վաճառքի մեկնարկի մասին: Սմարթֆոնի արժեքն է 94000դրամ, այն կարելի է ձեռք բերել Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում: Նշենք, որ Beeline Blade սմարթֆոնն աշխատում է Android օպերացիոն համակարգի 2.2 տարբերակի հիման վրա: Հեռախոսը գործարկվել է 2010թ-ին: Այն հագեցված է 3.2-միգապիկսել տեսախցիկով` տեսանկարահանման հնարավորությամբ: Հեռախոսասարքն աշխատում է GSM, 3G և HSDPA ցանցերում, չափերն են` 116×56.5×11.8մմ, քաշը` 130գր.: Սմարթֆոնի Էկրանի չափը 3,5 դյույմ է AMOLED տեխնոլոգիայի հիման վրա` 480×800պիկսել: Կապի հնարավորության համակարգերն են` WAP, GPRS, EDGE, WiFi, Bluetooth, 3G, GPS: Հեռախոսը նաև հնարվորություն ունի ձևափոխել 3G-ինտերնետ ազդանշանը WiFi ազդանշանի, որից կարող են օգտվել այլ սարքեր: Հեռախոսի հիշողությունն է 150Մբ, որը հնարավոր է Micro-SD հիշողության քարտերի միջոցով ավելացնել մինչև 32ԳԲ: Սմարթֆոնն ունի mp3-նվագարկիչ և FM ռադիո: Beeline Blade սմարթֆոնի երաշխիքային ժամկետն է 1 տարի:
«ԱրմենՏել-ը շարունակում է ընդլայնել բրենդավորված հեռախոսների տեսականին` նոր արդիական և բազմաֆունկցիոնալ սմարթֆոնով: Համոզված եմ, որ նոր բջջային հեռախոսն, իր մատչելիության և հնարավորությունների շնորհիվ հայաստանյան շուկայում մեծ ճանաչում կունենա: Մեր բաժանորդներն օգտագործելով նոր հեռախոսը կարող են լիովին վայելել կապի միասնական օպերատորի ծառայությունների որակը և զանզանությունը»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Просмотров: 440 | Добавил: Narek | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Дизайн для сайтов. Красивые шаблоны для Ucoz