Այսօր Կիրակի է, 19.05.2024, 14:30
   
Get Adobe Flash player Моментальный обмен Webmoney WMR WMZ
Գլխավոր » 2011 » Սեպտեմբեր » 30 » «ԱրմենՏել»-ը հայտարարում է 3G ցանցի ընդլայնման մասին
20:02
«ԱրմենՏել»-ը հայտարարում է 3G ցանցի ընդլայնման մասին
“ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Հայաստանի 3G ցանցի ընդլայնման մասին: 2011թ-ի հունիս ամսվա դրությամբ երրորդ սերնդի ցանցը գործարկվել է Վայք, Դիլիջան, Իջևան, Մարտունի քաղաքներում, ինչպես նաև Արամուսում, Բալահովիտում, Գառնիում, Ձորաղբյուրում և Նոր Հաճնում: Ինչպես տեղեկացնում են ընկերությունից` ծածկույթի գոտու ընդլայնմանը զուգահեռ 3G կապի տասնյակ նոր կայաններ շահագործման են հանձնվել Երևան, Գյումրի և Կապան քաղաքներում, ինչի արդյունքում զգալիորեն ավելացել է այդ քաղաքներում գործող երրորդ սերնդի ցանցի հզորությունը: Բացի այդ “ԱրմենՏել” ընկերությունը մոտակա մեկ ամսվա ընթացքում 3G ցանցը կգործարկի Ագարակում, Աշոցքում, Բերդում, Եղեգնաձորում, Քաջարանում, Մարալիկում, Մեղրիում, Նոեմբերյանում, Սիսիանում, Սանահինում, Ստեփանավանում, Թալինում, Տաշիրում և Ճամբարակում:

«ԱրմենՏել-ն ուրախ է հերթական անգամ հայտարարել ՀՀ մարզերում 3G ցանցի ինչպես աշխարահագրության, այպես էլ հզորության ընդլայնման մասին: Երրորդ սերնդի ցանցում կատարված զգալի ներդրումների շնորհիվ, միասնական օպերատոր “ԱրմենՏել” ընկերությունն ապահովում է որակյալ բջջային կապ, գերարագ ինտերնետ և այլ ժամանակակից ծառայություններ Հայաստանի բոլոր մարզերի բնակիչների համար”, – այս կապակցությամբ նշել է “ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նշենք, որ “ԱրմենՏել” ընկերությունն առաջին օպերատորն է, որ Հայաստանում գործարկեց երրորդ սերնդի բջջային ցանցը. 2008թ-ի հունիս ամսին` փորձնական, իսկ 2008թ-ի սեպտեմբերին` կոմերցիոն շահագործման:
Просмотров: 473 | Добавил: Narek | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Дизайн для сайтов. Красивые шаблоны для Ucoz