Այսօր Կիրակի է, 19.05.2024, 14:40
   
Get Adobe Flash player Моментальный обмен Webmoney WMR WMZ
Գլխավոր » 2011 » Սեպտեմբեր » 29 » Amazon-ը պլանշետների շուկա մտավ Kindle Fire-ով
19:33
Amazon-ը պլանշետների շուկա մտավ Kindle Fire-ով
Amazon ընկերության նախագահ Ջեֆ Բեզոսը ներկայացրեց Amazon-ի մի քանի նոր սարքավորում Նյու Յորքում կայացած լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Նա ներկայացրեց ընկերության առաջին պլանշետային համակարգիչը՝ Kindle Fire-ը և երեք Kindle էլեկտրոնային ընթերցանության սարքեր(e-readers)։ Այս մասին հաղորդում է Reuters-ը
Kindle Fire պլանշետը կարժենա 199 դոլար։ Այն ունի Wi-Fi անլար ինտերնետ ցանցին միանալու հնարավորություն, սակայն ոչ 3G ցանցին։ Բացի դրանից պլանշետը օգտագործողներին 30 օր անվճար Amazon Prime ծառայությունից օգտվելու հնարավորություն է տալիս։ Այս երկար սպասված պլանշետը չունի տեսախցիկ և բարձրախոս, սակայն այն գնորդի համար շատ ավելի մատչելի ծախս է, քան Apple-ի iPad պլանշետը։
Kindle Fire-ի էկրանին լինելու են Amazon-ի մի շարք ծրագրեր և ծառայություններ, ինչպես օրինակ Amazon MP3, Amazon Cloud Player-ը կամ Amazon Cloud Drive-ը։ Kindle Fire-ը շեշտը դրել է ավելի շատ կարդալու, երաժշտության և տեսանյութերի վրա և դա զարմանալի չէ` հաշվի առնելով Amazon-ի արտադրանքները։ Եվ չնայած պլանշետի թողարկումը մեծ նորություն է Amazon-ի համար, ընկերությունը թողարկել է նաև երեք նոր Kindle e-reader-ներ։
Kindle Touch 3G e-reader-ը վաճառվելու է 149 դոլարով։ Այն ունի touch էկրան և 3G ինտերնետ ցանց։ Բոլոր նրանց համար, ովքեր կարիք չունեն 3G ինտերնետի, Amazon-ը ստեղծել է Kindle Touch-ը, որն ունի սև և սպիտակ էկրան։
Բացի այս երկու e-reader-ներից, Amazon-ը թողարկել է նաև ևս մեկ ստանդարտ, սակայն նոր Kindle, որը վաճառվելու է 79$-ով։ Այն ունի Wi-Fi, սակայն նրա էկրանը touch չէ:
Просмотров: 481 | Добавил: Bilbao | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Дизайн для сайтов. Красивые шаблоны для Ucoz